Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շուշիի ջարդերը չդատապարտված ցեղասպանություն են

Շուշիի ջարդերը չդատապարտված ցեղասպանություն են
23.03.2025 | 22:01

1920 թ. Մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում սկսվեց Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան իրագործված Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։

Կովկասի Փարիզ և Անդրկովկասի մարգարիտ համարվող Շուշին 1920 թվականի մարտի 23-ին ադրբեջանական զինված ուժերը վերածել էին կրոնական մոլեռանդության, գազանային բնազդների դրսևորման ասպարեզի։ Ընդամենը մի քանի օրում հոշոտվել է շուրջ ութ հազար խաղաղ բնակիչ, առևանգվել ու հետագայում մահմեդականացվել՝ հարյուրավոր աղջիկներ ու երեխաներ, զնդաններ նետվել հազարավոր անմեղ մարդիկ և հրո ճարակ են դարձել բերդաքաղաքի հայկական մշակութային ժառանգության բացառիկ գոհարները, ճարտարապետական կոթողները։ Կատարվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ամենը Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ծրագրված գործողություն էր։

Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց։

1926 թվականին Շուշում այս տեսարանին է հանդիպում (լուսանկարում) մոսկվացի գրող Մարիետա Շահինյանը:

Հետո նա պիտի գրեր. «Չի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի: Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե՛ք: Այստեղ 1920 թ. մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ և մորթվել են, տարբեր թվեր են ասում, մեկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` ավելի քան 12 հազար հայեր»:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7342

Մեկնաբանություններ